Դերասան Մարկ Կովալին, ով «Մաժոր 2» սերիալի դերասաններից է, ծեծի են ենթարկել Սանկտ Պետերբուրգում՝ հասարակական տրանսպորտի կանգառում (Լուսանկարներ)
Դերասան Մարկ Կովալին ծեծի են ենթարկել Սանկտ Պետերբուրգում՝ հասարակական տրանսպորտի կանգառում, հաղորդում է РЕН ТВ-ն։
Անհայտ անձանց հարձակումը տեղի է ունեցել, երբ 29-ամյա դերասանը սպասել է հասարակական տրանսպորտի։ Բժիշկները դերասանի մոտ փակ գանգուղեղային վնասվածք են ախտորոշել։ Հարվածների արդյունքում նրա դեմքն ամբողջությամբ այտուցված է եղել» Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի բոլոր մանրամասները։
Մարկ Կովալն ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտը։ Նա հայտնի է «Мажор-2», «Морские дьяволы», «Выжить любой ценой», «Белый шаман» սերիալներում եւ այլ հեռուստանախագծերում մարմնավորած կերպարներով։