Թրամփը Պուերտո Ռիկոյում ԱԴ ռեժիմ է հայտարարել «Դորիան» ցիկլոնի մոտենալու պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ-ի հետ ասոցացվող կղզային պետություն Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրություն հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արեւադարձային ցիկլոնի մոտենալու հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրության առկայության մասին եւ կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի հավելումն միջոցներին, որոնք տարածքային եւ տեղական իշխանություններն օգտագործելու են «Դորիան» արեւադարձային փոթորկի առաջացրած արտակարգ պայմաններին հակազդելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
«Դորիան» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է օգոստոսի 26-ին Խաղաղ օվկիանոսում Բարբադոս կղզու մոտ: Ներկայում Պուերտո Ռիկոյից մոտ 450 կմ հեռավորության վրա է եւ շարժվում է շուրջ 6 մ/վ արագությամբ: Սպասվում է, որ երբ «Դորիանը» Պուերտո Ռիկոյի ափին հասնի, քամու ուժով մոտ կլինի մրրիկին: