Հնարամիտ կապիկը կենդանաբանական այգուց փախչելու միջոց է գտել
Չինական Հենան նահանգում կենդանաբանական այգու աշխատակազմն անհանգստացած է իրենց մոտ բնակվող կապիկներից մեկի պահվածքով, հաղորդում է South China Morning Post պարբերականը:
Աշխատողները պատմում են, որ «շատ խելացի» պրիմատը վանդակապատ տարածքից փախչելու միջոց է գտել: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կապիկն «աշխատում է» վանդակի մեջ ցրված քարերով: Ի տարբերություն մյուս ցեղակիցների, կենդանին սովորել էր ընկուզեղեն կոտրել:
Այժմ, պրիմատը քարերի օգտագործման նոր եղանակ է գտել: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ կապիկը կոտրում է վանդակի ապակին և փորձում է փախուստի դիմել: