Էրդողանին խոստացել են Պուտինի լիմուզինից նվիրել, բայց վերապահումով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լիմուզինի նման Aurus մակնիշի լիմուզին նվիրել: Այս մասին հաղորդվել է Առաջին ալիքի կայքում:
Դա տեղի է ունեցել Էրդողանի և Պուտինի MAKS ավիասրահ այցի ժամանակ, որը բացվել է Մերձմոսկվայում: Ուսումնասիրելով նախագահական ավտոմեքենայի նման սրահ ունեցող նոր ներկայացուցչական ուղղաթիռը, Էրդողանը հետաքրքրվել է դրա գնով: «Ութ միլիոն դոլար, բայց հաշվի առնելով այն, որ մեքենան որպես նվեր կտանք»,- պատասխանել են նրան: Թուրքիայի ղեկավարը համաձայնել է նման առաջարկին:
Ավելի վաղ, օգոստոսի 27-ին, Պուտինը թուրք գործընկերոջը ցույց է տվել Aurus լիմուզինը: «Թուրքիայի նախագահին ասացին լիմուզինի գինը՝ 18 միլիոն ռուբլի, նա խոստացավ մտածել»,- գրել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը իր Telegram-ալիքում:
Aurus ներկայացուցչական դասի ավտոմեքենաների ընտանիքը բաղկացած է լիմուզինից, սեդանից և մինիվենից: Տրանսպորտային միջոցների գիծը համալրվել է լյուքս դասի ուղղաթիռով: