ԱՄՆ-ում դժգոհ են Թրամփի և Մակրոնի՝ թվային հարկի մասին պայմանավորվածությունից
Համակարգիչների և հաղորդակցությունների արդյունաբերության ասոցիացիան (CIAA) քննադատել է Ֆրանսիայում թվային հարկի մասին համաձայնագիրը, որն այդ հարկը ուժի մեջ է թողնում մինչև նոր միջազգային հարկման պլանի ընդունումը, տեղեկացնում է AFP-ն։
Նախօրեին Թրամփը և Մակրոնը պայմանավորվել էին մի պլանի մասին, որը թույլ է տալիս Ֆրանսիային հրաժարվել թվային հարկից նոր միջազգային հարկի քննարկումից հետո։
«Ֆրանսիայի միակողմանի գործողությունները թվային հարկի ոլորտում, որ ուղղված են ամերիկյան ընկերություններին, արդարացված չեն, և եթե դրանք թույլ տրվեն, ապա դա մյուս երկրներին կմղի հետևել նրանց օրինակին»,- ասել է CIAA-ի նախագահ Էդ Բլեքը։
«Մենք չպետք է փոխզիջում պահենք, որը թույլ կտա կանաչ լույս վառել խտրական հարկերի առջև ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար»։
Ֆրանսիական հարկը քննադատվել է Վաշինգտոնում։ Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է հարկը հուլիսին։ Ջո Քենեդին Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ֆոնդից ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի գործարքից։
«Եթե Միացյալ Նահանգները հիմա Ֆրանսիային հավանություն տա, ապա մյուս օտարերկրյա կառավարությունների համար կգա խոշոր ամերիկյան գործատուների որսի և նման հարկեր մտցնելու սեզոնը»,- ասել է նա։