Էրդողանը միջազգային ավիացիոն-տիեզերական ՄԱԿՍ-2019 սրահում հետաքրքրվել է ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների ձեռքբերմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային ավիացիոն-տիեզերական ՄԱԿՍ-2019 սրահում հետաքրքրվել է ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների ձեռքբերմամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Սա Սու-57-ն է՞... Իսկ այն արդեն թռչո՞ւմ է»,- հարցրել է Էրդողանը Պուտինին ավիասրահի նմուշները դիտելիս։ «Թռչում է»,- հաստատել է Ռուսաստանի նախագահը։ «Իսկ այն կարելի՞ է գնել»,- հետաքրքրվել է Էրդողանը։ «Կարող եք գնել»,- ժպտացել է Պուտինը ոչ մեծ դադարից հետո, իսկ այնուհետեւ ծիծաղել է Թուրքիայի նախագահի հետ միասին։
Սու-57-ը (նախկինում հայտնի էր որպես ПАК ФА) հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ է։