Հայտնի լրագրող Քեթի Քուրիքը չի հասկանում`ինչու են Քարդաշյանները դարձել այդքան հայտնի
Քիմ Քարդաշյանը պատերազմ է հայտարարել ամերիկացի հայտնի լրագրող Քեթի Քուրիքին՝ նրան մեղադրելով կեղծավորության համար: 56-ամյա լրագրողն ասել էր, թե չի հասկանում՝ ինչու են Քիմի ընտանիքն ու մյուս Քարդաշյանները դարձել այդքան հայտնի:
«Կարծում եմ՝ նրանցով առաջին հերթին հետաքրքվում են միայն դեռահաս աղջիկները»,- ասել էր նա:
Քարդաշյանը կատաղել է, երբ լրագրողը նախ տհաճ հարցազրույց է տվել իր մասին, ապա` նվեր ուղարկել իր նորածին աղջկան: Քարդաշյանը խնդրել է լրագրողին իր վրա «ցեխ չշպրտել» ու կեղծավորություն չանել: