Իրանը սեպտեմբերի 6-ին կսկսի պարտավորությունների դադարեցման 3-րդ փուլը 2015-ի միջուկային համաձայնագրի շրջանակում. Զարիֆ
Իրանը սեպտեմբերի 6-ին կսկսի պարտավորությունների դադարեցման 3-րդ փուլը 2015-ի միջուկային համաձայնագրի շրջանակում։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Tasnim-ը։
«Երրորդ փուլը կսկսվի սեպտեմբերի 6-ին»,- ասել է Զարիֆը Sueddeutsche Zeitung թերթի հարցազրույցում։
Առաջին փուլն սկսվել էր մայիսի 8-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։ Թեհրանը հրաժարվել է իր միջուկային պարտավորություններից՝ նշված համաձայնագրի 26 եւ 36 հոդվածների համաձայն։
Զարիֆն ավելացրել է, որ Իրանը կվերանայի իր որոշումը, եթե հասնի համաձայնության Եվրոպայի հետ եւ եվրոպական կողմը սկսի իրականացնել այն։