Թրամփը եւ Զելենսկին կարող են հանդիպել Լեհաստանում. Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող են հանդիպել Լեհաստանում, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է Reuters-ը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ուկրաինան հաջողակ լինի, եւ որ նա գա Կիեւ՝ իմանալու նոր վարչակազմի առաջնահերթությունների մասին։ Բոլթոնը չի մանրամասնել նման հանդիպման ամսաթիվն ու ձեւաչափը։