Պուտինը Էրդողանին հայտնել է Ս-400-ի մատակարարումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիայի հետ պայմանագրով օգոստոսի 27-ին Ս-400 համալիրների ևս մեկ մատակարարում է կատարվել: «Այսօր, ի դեպ, առավոտից ևս մեկ մատակարարում է կատարվել»,- նշել է նա՝ դիմելով ՄԱԿՍ ավիասրահում իրեն ուղեկցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ալմազ-Անթեյ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը Պուտինին եւ Էրդողանին հայտնել է, որ Ս-400 զենթահրթիռային համակարգերի հետ վարվելուն թուրք զինվորականների ուսուցումը իրականացվի 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 2020 թվականի հունվարի 2-ը: «Պատրաստ ենք հետագա մատակարարումների շուրջ հետագա բանակցություններին»,- հավելել է նա:
Երեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ս-400 երկրորդ դիվիզիոնի մասերի մատակարարումների մեկնարկի մասին: Թուրք զիվորականների տվյալներով՝ գործընթացը կտևի մոտ մեկ ամիս: