Ձմեռ պապն այնքան է հարբել, որ Արթուր Աբրահամն ինքն է վերցրել պարկն ու բաժանել նվերները
Տոներին ընդառաջ Operativ.am-ը զրուցեց WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: Նա ասաց, որ Ամանորն անցկացնելու է Հայաստանում' ընտանիքի, ընկերների և բարեկամների հետ: Իր համար հենց սա է Ամանորի ամենաթանկ, արժեքավոր ու անգին նվերը: «Ես սա չեմ փոխի որևէ նյութական նվերի հետ»,- operativ.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արթուր Աբրահամը:
Քանի որ նա քաղցրակեր է, Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը խմորեղենն է, հետո «Մայրաքաղաքային» աղցանը: Արթուրը հավատում է Ձմեռ պապի գոյությանն ու նրանից ամեն տարի նույն բանը խնդրում' հարազատներին առողջություն, սեր, խաղաղություն, իսկ իրեն' մարզական նորանոր հաջողություններ: Մեզ հետ զրույցում Արթուրը հիշեց Ամանորի հետ կապված զավեշտալի մի դեպք, որը երբեք չի մոռանա:
«Ձմեռ պապը եկել էր մեր տուն, նվերներ պետք է բաժաներ, բայց խմեց, հարբեց և մոռացավ իր անելիքը: Ես էլ վերցրեցի պարկը և սկսեցի բաժանել նվերները»,- հիշեց աշխարհի չեմպիոնը:
Մեր այն հարցին, թե՞ ինչ է լինելու առաջին բանը, որն անելու է 12 զարկերը խփելուց անմկիջապես հետո, նա ասաց, որ գրկելու է ընտանիքի անդամներին և համբուրի: Հետո զանգելու է իր մարզչին' Ուլլի Վեգներին, և շնորհավորի Ամանորի կապակցությամբ: