Ռոհանին նշել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դրական փոփոխությունների պայմանը
ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի, եթե Վաշինգտոնը չչեղարկի հակաիրանական պատժամիջոցները, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առանց ԱՄՆ-ի՝ պատժամիջոցներից և ընտրած ուղուց հրաժարվելու, մենք ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնի: Դրական փոփոխությունների բանալին Վաշինգտտոնի ձեռքում է», - ասել է Ռոհանին ելույթի ժամանակ, որը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:
Նա նաև մեկնաբանել է Արևմուտքում հնչած հայտարարությունները, որոնք վերաբերում են Իրանին միջուկային զենք ստանալու հնարավորությունից զրկելուն, ևս մեկ անգամ շեշտելով, որ Թեհրանը չի ձգտում դրան: