Թրամփն Օբամային է մեղադրել Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հարցում (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի նախկին առաջնորդ Բարաք Օբամային է մեղադրել Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հարցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
ԱՄՆ գործող նախագահ այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թրամփը համարում է, որ Օբամային խորամանկել են։ Նա Օբամային մեղադրում է նրանում, որ վերջինը կարող էր դադարեցնել Ղրիմի՝ Ռուսաստանին անցնելը, սակայն դա չի արել։
Թրամփը կարծում է, որ թերակղզու տարածքը շատ կարևոր է, քանի որ այնտեղ են գտնվում ռուսական սուզանավերը։