Ես Ջոնսոնի վարչապետությանը սպասել եմ մի քանի տարի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի տարի սպասել է, երբ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ կդառնա։ Այս մասին նա ասել է Բիարիցում G7 գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա կարծիքով՝ Ջոնսոնը «գերազանց վարչապետ կլինի»։
«Դուք գիտեք, որ մենք միմյանց դուր ենք գալիս։ Ես շուրջ 6 տարի սպասել եմ նրա՝ վարչապետ դառնալուն»,-ասել է Թրամփը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյն այն կինը չէր, որը կարող էր հաղթահարել Brexit-ը, նա պատասխանել է, որ Մեյին լավ մարդ է համարում։