Գործադուլի են դուրս եկել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարաները
Մառնեուլի քաղաքում գործադուլի են դուրս եկել ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ-ԲԱՔՈՒ երկաթուղու Թեթերիցկարիի տեղամասի շինարարները' պահանջելով վերջին կես տարվա չվճարված աշխատավարձերը: Ըստ գործադուլավերների, նրանք բազմիցս են դիմել երկաթուղու շինղեկավարությանը, սակայն ապարդյուն և այժմ ստիպված են դիմել Վրաստանի վարչապետ Բ. Իվանիշվիլիի օգնությանը:
Այս մասին բավական ուշագրավ հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին' մեղադրելով ռուսական կողմին ծրագրի ձախողման ուղղությամբ սադրանքներ լարելու մեջ: Հետաքրքրական է, որ նախագահ Սաակաշվիլու այս հայտարարությունները ծիծաղելի են գնահատել վրացի շատ վերլուծաբաններ' մատնանշելով, որ ռուսական կողմը չի մասնակցում այդ երկաթուղու շինարարությանը: Նշենք, որ մասնագետների կողմից երկաթուղու հնարավորությունները գնահատվում են մինչև երեսուն միլիոն տոննա բեռների փոխադրումներ տարեկան կտրվածքով: Միաժամանակ նաև, այս երկաթուղին հանդիսանալու է այն հիմնական ճանապարհներից մեկը, որոնցով հաջորդ տարի դուրս են բերվելու Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը Աֆղանստանից: քաղաքագետների կարծիքով այս երկաթուղին հնարավորություն կտա նԱՏՕ-ին իր հենակետերը ստեղծել վրաստանի և Ադրբեջանի տարածքում: Մինչդեռ որոշ քաղաքագետներ էլ այն կարծիքն են հայտնել, որ ռուսական կողմը երբեք թույլ չի տա նման բան և վկայակոչելով պատմական փորձառությունը' նշել են, որ բազմաթիվ դեպքեր կարելի է փաստել, երբ ռուսական դիվանագիտությունը կարողացել է իր երկրի համար բացարձակապես վնասակար ծրագրերը շուռ տալ և դարձնել իր երկրի օգտին և այս երկաթուղու կառուցումն էլ, որ համանման մի մեծ ծրագիր է ամենայն հավանականությամբ նույն բախտին կարժանանա: