Իրանական դիվանագիտությունը տվեց իր ցանկալի պտուղները
Իրանական դիվանագիտությունը տվեց իր ցանկալի, կարելի է ասել իրենց իսկ կողմից սպասված պտուղները: Բավական է, որ Թեհրանը հայտարարեր, որ Իրանի տարածքում հայտնաբերվել է վիթխարի նավթային պաշարներ ունեցող նոր հանքեր, Արևմուտքը չդիմանալով նավթային գայթակղությանը հայտարարեց ի դեմս ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության Գլխավոր նախագահ Քեթրին Էշթոնի, որ պատրաստ է «Վեցնյակի ձևաչափով» շարունակել բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ, հենց որ Նախագահ Ռոուհանին կնշանակի բանակցող կազմի անդամներին: Նշենք, որ «Վեցնյակի ձևաչափի» մեջ են մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Գերմանիան: ինչպես հաղորդում է Press TV-ն , Քեթրին Էշթոնն այս մասին հայտարարել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ զարիֆի հետ անդրանիկ հեռախոսազրույցի ժամանակ' նաև շնորհավորելով նրան այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Նույն աղբյուրը նաև փոխանցում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկային երկու դիվանագետների հանդիպման ուղղությամբ:
Չի կարելի ասել, թե իրանական կողմի համար այս առաջարկությունը անսպասելի էր և ամենայն հավանականությամբ առաջիկային դիվանագիտական երկխոսությունը ոչ միայն կշարունակվի, այլև կունենա որոշ էական փոփոխություններ հօգուտ Իրանի: Անկախ ամեն ինչից Իրանը մնում է աշխարհում նավթագազային խոշորագույն տերություններից մեկը և արևմուտքի համար ավելի լավ է ունենալ գոնե մինիմալ հասանելիություն դրանց նկատմամբ, քան թույլ տալ, որ դրանց հասանելիությունը բաժին հասնի ասենք ռուսական կողմին: Ամեն դեպքում նախագահ Ռոուհանին նոր էջ է բացելու իրանական միջուկային խնդրի կարգավորման մեջ և գուցեև պատմության մեջ մնա այն նախագահը, ում հաջողվել է իր հաղթական ավարտին հասցնել խնդրի կարգավորումը:
Արման Գրիգորյան