Լինդսի Լոհանը նորաձևության բլոգ կունենա
Լինդսի Լոհանը բուժհաստատությունը լքելուց հետո, ամբողջովին նվիրվել է աշխատանքին: Նա նկարահանվում է սերիալներում , հարցազրույցներ է տալիս և որոշել է համալրել նորաձևության բլոգերների շարքերը:« Նորաձևության բլոգերներն ինձ ոգեշնչեցին, կարծում եմ` մարդկանց հետաքրքիր է հետևել նրանց»,- ասել է նա: Լոհանն ամեն օր իր բլոգում տեղադրում է լուսանկարներ նկարահանումներից, հանգստից: Բլոգն ունի առանձին բաժին,որը նվիրված է Լոհանի ոճին: