Սիսի կաթողիկոսության շենքի վերադարձի հարցով Թուրքիայում կրկին հայց է ներկայացվել
Ներկայում Թուրքիայի Ադանա նահանգում հայտնված Սիսի կաթողիկոսության շենքի վերադարձի հետ կապված հայերը կրկին հայց են ներկայացրել թուրքական դատարան։
Թուրքական Beyazgazete կայքի փոխանցմամբ, Հայկական սփյուռքի ներկայացուցիչները փաստաբանների միջոցով Սիսի կաթողիկոսարանի շենքի վերադարձի պահանջով դիմել են Ադանայի վարչական գործերով 2 րդ դատարան։
Նշենք, որ 2014 ին Սիսի կաթողիկոսարանի շենքի վերադարձի հարցով Թուրքիայում դիմել էին Սահմանադրական դատարան, սակայն հայցը չէր ընդունվել։ Դրանից հետո հայցը ներկայացվել է ՄԻԵԴ։