Ջասթին Բիբերի ու Մայքլ Ջեքսոնի «դուետը»
Երաժշտական աշխարհում ամենաքննարկվող թեման այս պահին
Ջասթին Բիբերի նոր սինգլն է' Slave 2 The Rhythm, որն անչափահասների սիրելի Բիբերը «ձայնագրել» է փոփի արքայ Մայքլ Ջեքսոնի հետ:
Բանն այն է, որ Բիբերն օգտագործելով Մայքլ Ջեքսոնի չհրապարակված երգերից մեկի ձայնը, ավելացրել է իր սեփականը` նոր dubstep ոճում: Արդյունքում ստացել է դուետ Ջեքսոնի հետ: Մայքլն այդ երգը ձայնագրել է 2009թ և չի հասցրել ներկայացնել հանրությանը: «Այդ երգն ինձ ոգեշնչեց,-ասել է Բիբերը,-իմ քայլով ես հարգում եմ նրա հիշատակը»:
Բացի այդ, ըստ պտտվող լուրերի, Բիբերն ուզում է գնել Կալիֆոռնիայի Մայքլին պատկանող ամառանոցը: Ջասթինը բազմիցս ասել է, որ փոփ արքայի երկրպագուն է: