Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը. աֆորիզմներ կյանքի մասին
Մարդու իսկական կյանքը սկսում է հիսուն տարեկանում։ Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել։ Բոք
Մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում' դատապարտում են նրանց, այնուհետև' ներում են նրանց։
Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։ Գրաֆ
Եթե դու գնահատում ես քո կյանքը, հիշի’ր, որ ուրիշները ևս իրենց կյանքը գնահատում են ոչ պակաս։ Եվրիպիդես
Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում։ Էմերսոն
Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը։ Էյնշտեյն