Բոլթոնը կոչ է արել խոչընդոտել Միջերկրական ծովում իրանական լցանավի բեռնաթափմանը
ԱՄՆ-ն կոչ է անում թույլ չտալ իրանական Adrian Darya լցանավին բեռնաթափվել միջերկրածովյան նավահանգիստներից մեկում: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հայտարարությունում որը հրապարակվել է Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանին կողմից ահաբեկչությունը ֆինանսավորելու, աշխարհում անկայություն ստեղծելու եւ միջազգային պատժամիջոցների խախտումը կանխելու բոլոր տարբերակները սեղանին են,-գրել է Բոլթոնը,-չի կարելի անօրինական նավթով Adrian Darya լցանավին թույլ տալ բեռնաթափվել նավահանգիստներից մեկում»:
Ինչպես օգոստոսի 25-ին հայտարարել է իրանական բանակի հրամանատարի տեղակալ, կոնտր ծովակալ Հաբիբոլլա Սայարին, Իրանի ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում պատրաստ են Միջերկրական ծով ուղեկցել Adrian Darya լցանավը:
Հուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանությունները ձերբակալել էին Պանամայի դրոշով իրանական Grace 1 լցանավը՝ կասկածելով, որ այն պատժամիջոցների ռեժիմի խախտմամբ Սիրիա է առաքում իրանական նավթ: Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել ձերբակալմանը եւ այն անվանել ծովահենության ակտ: