Մելանյա Թրամփը և Բրիջիթ Մակրոնը՝ քաղաքից դուրս զբոսանքի ժամանակ (Տեսանյութ և լուսանկարներ)
Մինչ նախագահ ամուսինները G7 գագաթնաժողովի շրջանակում վճռում էին աշխարհի ճակատագիրը, նրանց կանայք վայելում էին բարձրաշխարհիկ կյանքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, առաջնորդների կանանց հրավիրել էր գաստրոնոմիական զբոսանքի՝ Բիարիցի մերձակայքում գտնվող Էսպելետա ֆրանսիական ավանդական փոքրիկ գյուղում։
Առաջին տիկնանց խումբը զբոսնել է գեղեցիկ վայրերում և ուրախությամբ լուսանկարվել տեղի փռի և փոքրիկ խանութների ֆոնին։
Բրիջիթ Մակրոնը վառ կարմիր կարճ զգեստով էր։ Մելանյա Թրամփը շատ էլեգանտ տեսք ուներ․ նա երկար ճերմակ զգեստով էր և համապատասխան երանգի կոշիկներով։