Իրանի ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բիարից
Իրանի ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բիարից, որտեղ ընթանում է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի խոսքով՝ Զարիֆը մեկնել էր Ֆրանսիա իր ֆրանսիական գործընկերոջ հրավերով Փարիզի նախաձեռնությունների շուրջ խորհրդակցությունները շարունակելու համար, հաղորդում է Mehr-ը:
Ուրբաթ Իրանի ԱԳ նախարարը գտնվել է Փարիզում, որտեղ անցկացրել է բանակցություններ նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ:
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ գագաթնաժողովի ժամանակ Զարիֆը չի վարելու բանակցություններ ամերիկյան պատվիրակության հետ: