Թրամփը չի բացառել, որ կհրավիրի Պուտինին G7-ի հաջորդ գագաթնաժողովին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կհրավիրի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին G7-ի հաջորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է ԱՄՆ-ում: «Դա, իհարկե, հնարավոր է»,-հայտարարել է նա, հաղորդում է Bloomberg-ը:
ԱՄՆ-ը կընդունի G-7 գագաթնաժողովը հաջորդ տարի, եւ Թրամփն ասել է, որ, հնարավոր է, նա կհրավիրի Պուտինին որպես հյուր, սակայն դեռեւս վստահ չէ դրանում:
Պուտինն արդեն հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որ կդիտարկի հրավերը:
Անցած շաբաթ Թրամփը կողմ էր արտահայտվել G-7-ի կազմում Ռուսաստանին վերականգնելու գաղափարին՝ անվանելով այն նպատակահարմար:
«Մեծ ությակը» վերածվել է «Մեծ յոթյակի» 2014 թվականին Ղրիմի միավորման պատճառով Ռուսաստանին հեռացնելուց հետո:
Տարբեր երկրներ պարբերաբար այցելում են G-7-ը դիտորդների կարգավիճակում՝ չլինելով լիիրավ անդամներ: Օրինակ, Բիարիցում կան հյուրեր Իսպանիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից եւ Չիլիից:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Կանադան մերժել են Ռուսաստանի՝ որպես լիիրավ անդամի վերականգնման գաղափարը:
Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ «ոչ մի դեպքում չպետք է համաձայնվել այդ տրամաբանության հետ»՝ նշելով, որ նա ավելի հավանական է՝ կհրավիրի Ուկրաինային, քան Ռուսաստանին: