Փաստաբանները բողոքարկել են Թրամփի՝ օգտատերերին արգելափակելու արգելքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը, որն արգելում է նրան Twitter- ում արգելափակել իր ընթերցողներին: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին:
Նյու Յորքի երկրորդ ատյանի դատարանը որոշում կայացրեց, որ Թրամփն իրավունք չունի արգելափակել օգտատերերին՝ Twitter-ի իր էջում իր հասցեին քննադատությունների պատճառով, քանի որ դա խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը, որը խոսքի ազատություն է քարոզում:
Փաստաբանները կարծում են, որ մարդը խոսքի ազատության իրավունք ունի միայն պետական և հանրային ռեսուրսներում:
«Դատավորների որոշումը, որ այս արգելքը խախտում է առաջին փոփոխությունը (ԱՄՆ Սահմանադրության), սկզբունքորեն սխալ է … @realDonaldTrump հաշիվը պատկանում է անձամբ Դոնալդ Թրամփին, և նրա ունակությունն ու որոշումը անցանկալի անձանց իր օգտահաշիվ մուտքը արգելելու մասին չպետք է կախված լինեն նրա զբաղեցրած պաշտոնից», – ասվում է հայտարարության մեջ:
Օգոստոսի 17-ին հաղորդվել է, որ Playboy ամսագրի լրագրող և CNN-ի քաղաքական վերլուծաբան Բրայան Քարեմը հայտարարել է Սպիտակ տանը դատի տալու իր մտադրության մասին: Հայցադիմումի պատճառը լրագրողների՝միջոցառումներին մասնակցելու իր անցագրի կասեցումն էր: