Ջահելությունը սխալներ է գործում, հասունությունը պայքարում դրանց դեմ, ծերությունը՝ զղջում դրանց համար. աֆորիզմներ
Մեծագույն սխալը, որը մարդ կարող է գործել իր կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է: Էլբերթ Հաբարդ
Մենք չարիք ենք գործում մեծ եռանդով այն ժամանակ, երբ մեզ դրան է մղում մաքուր, բայց մոլորությամբ այլասերված խիղճը: Թրայոն Էդվարդս
Ջահելությունը սխալներ է գործում, հասունությունը պայքարում դրանց դեմ, ծերությունը՝ զղջում դրանք համար: Բենջամին Դիզրայելի
Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս քան արժես: Գյոթե
Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել: Թոմաս Ֆուլեր
Խավար գիշերում լավ նավաստին էլ կարող է սխալվել: Թոմաս Ֆուլեր