Մոսկվայի կենտրոնում բացել են «ռեկորդակիր դրոշը» (Տեսանյութեր)
Ռուսաստանի դրոշի օրվա կապակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել Մոսկվայի կենտրոնում: Ռուսաստանի «եռագույն» բաճկոններ հագած հազար հինգ հարյուր մարդ բացել են Ռուսաստանի Դաշնության հսկա դրոշը:
Սկզբում ակցիայի մասնակիցները բացել են մի կտավ, որը բաղկացած էր Ռուսաստանի քաղաքների և հասարակական կազմակերպությունների երկու հազար դրոշներից, այնուհետև պարզել են Ռուսաստանի դրոշը:
Ֆլեշմոբը ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում`որպես ամենամեծ կտավ, որը պարունակում է Ռուսաստանի Դաշնության քաղաքապետարանների դրոշների պատկերները: Կտավի ընդհանուր մակերեսը 2541 քմ է: