Ամազոնյան անտառների հրդեհների մարմանը նպաստելու համար հրշեջ ինքնաթիռը Կալիֆոռնիայից մեկնել է Հարավային Ամերիկա
Հրշեջ ինքնաթիռը Կալիֆոռնիայից մեկնել է Հարավային Ամերիկա՝ օգնելու Ամազոնյան անտառների հրդեհների մարմանը, տեղեկացնում է Fox News-ը։
Boeing 747-400 Global SuperTanker ինքնաթիռը ռետարդանտի (նյութ, որն օգտագործվում է հրդեհները մարելու ժամանակ) գալոններով թռել է Սաքրամենթոյի Մակքլելան օդանավակայանից եւ ուրբաթ առավոտյան վայրէջք կատարել Բոլիվիայի Վիրու Վիրու օդանավակայանում։
Ժամանելուն պես ինքնաթիռը թռիչքներ է կատարել հրդեհից տուժած անտառների վրայով Բրազիլիայի եւ Բոլիվիայի սահմանին եւ օգնություն ցուցաբերել հրդեհները մարելու գործում։
Ավելի վաղ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել էր տվյալներ, որոնց համաձայն՝ Ամազոնիայի խոնավ արեւադարձային անտառներում գրանցվել է հրդեհների ռեկորդային թիվ։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ այս տարի 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ հրդեհների քանակը արգելոցային Ամազոնյան անտառներում ավելացել է 83 տոկոսով։
Ամազոնյան անձրեւային անտառները կենսականորեն կարեւոր են մոլորակի համար իրենց ածխաջրածնային պաշարով, որոնք դանդաղեցնում են գլոբալ ջերմացման տեմպերը։
Ամազոնյան անտառները հայտնի են նաեւ որպես «մոլորակի թոքեր» եւ Հարավային Ամերիկայի մեկ միլիոն բնիկների եւ մոտ երեք միլիոն բուսա- եւ կենդանատեսակների տունն են։