Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը
Լրատվամիջոցները հայտնում են, որ Nasa-ն քննում է մեղադրանքն այն մասին, որ տիեզերագնացը Միջազգային տեզերակայանից մուտք է գերծել ամուսնու հաշվեհամար, որից առանձին է ապրում. այս դեպքը կարող է դառնալ առաջին հանցագործությունը, որը կատարվել է տիեզերքում, հայտնում է BBC News-ը:
Տիեզերագնաց Էնն Մակքլեյնը ընդունում է ամուսնու հաշվեհամարին իր հասանելիության փաստը, սակայն հերքում է, որ հանցագործություն է կատարել, փոխանցում է New York Times-ը:
Նրա ամուսին Սամեր Ուորդենը, որից կինն առանձին է ապրում, կնոջը մեղադրանք է առաջադրել եւ այն ներկայացրել Դաշնային առեւտրային հանձնաժողով:
Մակքլեյնը Երկիր է վերադարձել եւ պնդում է, որ ստուգել է ամուսնու հաշվեհամարը, որպեսզի համոզվի, որ հաշվի վրա բավարար գումար կա որդուն խնամելու համար. ամուսինները, չնայած բաժանմանը, որդուն միասին են մեծացնում:
«Նա կտրականապես հերքում է, որ ինչ-որ անպատշաճ բան է արել»,- հայտարարել է նրա փաստաբան Ռաստի Հարդինը՝ հավելելով, որ Մակքլեյնը քննության հետ ակտիվորեն համագործակցում է: