Աբրահամի դուբլը նպաստեց «Չելսիի» հաղթանակին
Անգլիայի առաջնության երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ հյուրընկալվեց «Նորվիչին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 21-ամյա անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, որը 69-րդ րոպեին խփեց նաեւ հաղթական գոլը։ «Չելսիի» կազմում աչքի ընկավ նաեւ 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։
«Չելսին» 4 միավորով 10-րդն է, «Նորվիչը» 13-րդն է՝ 3 միավոր։
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Նորվիչ» - «Չելսի»՝ 2։3 (տեսանյութ)
Թոդ Քանթվել, 6, Տեեմու Պուկի, 30 - Թեմի Աբրահամ, 3, 69, Մեյսոն Մաունթ, 17
It's @TammyAbraham again!!!!!