ԵՄ երկրները կընդունեն Մալթայի մոտ Ocean Viking նավում մնացած 356 աֆրիկացի միգրանտներին
ԵՄ վեց անդամ պետությունները համաձայնել են ընդունել Մալթայի մոտ Ocean Viking նավում մնացած 356 աֆրիկացի միգրանտներին, հայտնում է BBC News- ը:
Միգրանտները, հիմնականում Սուդանից ներգաղթյալները, իմանալով այդ մասին, ուրախությունից պարել են, հայտնում է հեռուստաալիքը:
Մալթան համաձայնել էր թույլ տալ նավին կառանվել իր ափերի մոտ, բայց պետությունը թույլ չէր տվել միգրանտներին մնալ իր տարածքում:
Միգրանտներին համաձայնել են ընդունել Ֆրանսիան Գերմանիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան եւ Ռումինիան:
ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը ձեռք է բերել ֆրանսիական բարեգործական SOS Méditerranée կազմակերպությունն այն բանից հետո, երբ միգրանտները նավի վրա երկու շաբաթ են անցկացրել: