Մահացել է «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմի դերասան Վիտալի Լոգվինովսկին
Մահացել է ռուսական թատրոնի և կինոյի դերասան Վիտալի Լոգվինովսկին, հայտնում է Lenta.ru- ն՝ հղում անելով Կալուգայի մարզի դրամատիկական թատրոնի կայքին:
Մահվան պատճառը չի նշվում: Ռուսաստանի ժողովրդական արտիստը 78 տարեկան էր:
Վիտալի Լոգվինովսկին 1965-ին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը («ԳԻՏԻՍ»), այունհետ աշխատել Պավլոդարի դրամատիկական թատրոնում եւ Վոլգոգրադի դրամայի թատրոնում: 1974-ին տեղափոխվել է Կալուգայի դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ:
1983-ին Լոգվինովսկին դարձել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, իսկ 2006-ին ժողովրդական արտիստ: Նա մասնակցել է բազամթիվ բեմադրությունների, այդ թվում «Ամպրոպ», «Ամուսնություն», «Երեք քույրեր»:
Դերասանը նկարահանվել է նաև «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմում: