«Ինձ համար սա ընդմիշտ է»․ Կոնստանտին Բոգոմոլովը սեր է խոստովանել Սոբչակին
Ողջ անցած ամիս ռուս ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը Քսենիա Սոբչակի հետ հանգստանում էր Իտալիայում։ Սիրահարները շքեղ զբոսանավ էին վարձել Պորտո-Չերվո կուրորտում։ Մոսկվա վերադառնալով Կոնստանտինը անցել է թատրոնում իր աշխատանքին ու պարտականություններին. նա պատրաստում է տասնյակ ներկայացումներ եւ զբաղվում է Մալայա Բրոննայա թատրոնի փոխակերպմամբ։
Կոնստանտինը իր եւ Սոբչակի սպասվելիք հարսանիքի մասին մանրամասներ չի բացահայտում, սակայն հրապարակայնորեն նրան սեր է խոստովանում։ Իսկ այն հարցին, թե հանդիսատեսը կտեսնի Քսենիա Անատոլեւնային բեմում, նա պատասխանել է․ «Ի ուրախություն ապագա կինը պրոֆեսիոնալ դերասանուհի է։ Եվ մեր անձնական հարաբերություններն ավելի կարեւոր են, քան արվեստը»։ Այլ կերպ ասած ռեժիսորը ոչինչ չի բացառում, նույնիսկ ամուսնությունը։
Նոր մուսայի մասին խոսելիս արտիստը խոստովանել է նրա հանդեպ իր ջերմ զգացմունքները․ «Ես կարող եմ միայն մեկ բան ասել, ես շատ եմ սիրում, ես շատ երջանիկ եմ, գիտեմ, որ ինձ համար սա ընդմիշտ է», - անկեղծացել է ռեժիսորը։
Կոնստանտինը խոսել է նաեւ սիրելիի սկանդալային կերպարի մասին․ «Քսենիան իմ ճանաչած ամենանուրբ, զգայուն, տաղանդավոր մարդկանցից է։ Նա ֆանտաստիկ մայր է, զարմանալի ընկեր, հարցն ինձ մի ուղղեք, այլ մարդկանց, արդյոք նրանք կարող են մարդու էությունը հասկանալ։ Ես շատ եմ հարգում մարդուն, որն իմ կողքին է», - հայտնել է «МК»-ն։