Ֆրանսիան Էփշթեյնի գործի կապակցությամբ բացել է անչափահասների բռնաբարության մասին հետաքննությունը
Ֆրանսիան ուրբաթ մուլտիմիլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնի գործի կապակցությամբ անչափահասների բռնաբարության մեղադրանքերի մասին հետաքննություն է սկսել, հայտնում է Fox News-ը:
Փարիզի գլխավոր դատախազ Ռեմի Հեյցն իր հայտարարությունում նշել է, որ նախաքննության անցկացման մասին որոշումը ընդունվել է «իր գրասենյակին փոխանցված մանրամասների եւ այսպես կոչված Էփշթեյնի գործով իրավասու ամերիկյան իշխանությունների հետ փոխանակման հիման վրա»:
Հետաքննությունում 15 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անչափահասների վերաբերյալ տեղեկատվություն կա:
Հետաքննության ընթացքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ միլիարդատեր Էփշթեյնին որպես ծննդյան օրվա նվեր մի անգամ աղքատ ընտանիքից 12 տարեկան ֆրանսուհիների էին բերել:
Էփշթեյնը, որն ավելի վաղ անչափահասի հետ սեքսի համար իրեն մեղավոր ճանաչելուց հետո 13 ամիս բանտում էր անցկացրել, օգոստոսի 10-ին բանտախցում կախվել էր՝ մարդկանց առեւտրի վերաբերյալ դաշնային մեղադրանքների կապակցությամբ կալանավորված լինելով: