Թրամփի նախկին խորհրդական Սքարամուչին նախագահին խենթ է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին հայտարարել է, որ Ամերիկայի առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի, ինչը կխանգարի նրան երկրորդ ժամկետով վերընտրվել, հայտնում է MarketWatch-ը:
«Թրամփը 73 տարեկան է, հինգ տարի հետո նա կդառնա 78 տարեկան: Նրան գրոհում են բոլոր կողմերից, նա կորցնում է մտավոր ունակությունները, և ես կարծում եմ, որ նա գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ամեն ինչ միայն կվատթարանա», ասել է Սքարամուչին:
Այնուամենայնիվ, Թրամփի նախկին խորհրդականը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարի անցած տարվա հայտարարությունները արմատապես տարբերվում են այն ամենից, ինչ նա հիմա է ասում: Քաղաքական գործչի խոսքերով, ԱՄՆ նախագահը նախկինում իրեն չի անվանել «Իսրայելի թագավոր» կամ «ընտրյալ»:
«Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել այս մարդու վերընտրությանը»,- ասել է Սքարամուչին:
Նա նաև նշել է, որ Թրամփը «խենթ է, որը գլորվում է թեք հարթության վրա»: