Ֆրանսիան կարգելափակի ԵՄ-ի և Հարավային Ամերիկայի միջև առևտուրը Ամազոնիայի անտառներում հրդեհների հետևանքով
Ֆրանսիան և Իռլանդիան հայտարարել են, որ չեն վավերացնում Հարավային Ամերիկայի երկրների հետ ծավալուն առևտրային համաձայնագիրը, քանի դեռ Բրազիլիան ավելին չկատարի Ամազոնիայի տրոպիկական անտառներնում հրդեհների դեմ պայքարի համար, հաղորդում է BBC News-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն ստել է նրան կլիմայական փոփոխությունների հարցում իր դիրքորոշման մասին:
Բացի այդ ԵՄ երկրների առաջնորդներն արտահայտել են իրենց անհանգստությունը Բրազիլիայի անտառներում հրդեհների կապակցությամբ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նա խիստ անհանգստացած է այդ արժեքավոր բնական միջավայրի ողբերգական կորստի թողած ազդեցության առնչությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Ամազոնիայի անտառներում հրդեհները սպառնում են ոչ միայն Բրազիլիային և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին:
Ավելի վաղ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել էր հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ Ամազոնիայի խոնավ տրոպիկական անտառներում այս տարի գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն: