Գերմանիայում երեխան երկրորդ անգամ է գողացել ծնողների մեքենան և վթարի է ենթարկվել
Գերմանական Զոեստ քաղաքում ութամյա տղան մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է գողացել ծնողների մեքենան և վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային տարածքի Դորտմունդ քաղաքի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Նշվում է, որ տղան կեսգիշերին գողացել է Volkswagen Golf ավտոմեքենայի բանալիները, նստել է մեքենան և գործի դնելով շարժիչը ուղևորվել է Դորտմունդ: Ավտոգողի վրա ուշադրություն են դարձրել այլ վարորդներ, քանի որ նա անտեսում էր լուսացույցի կարմիր լույսը և խախտում երթևեկության կանոնները:
Ճանապարհորդության ավարտին տղան մինչև 180 կմ/ժ արագություն է բացել և դուրս եկել արագընթաց մայրուղուց, ինչից հետո բախվել է կայանված բեռնատարի կցորդին:
Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենան լուրջ տուժել է, բայց երեխան մնացել է անվնաս: