Սահմանապահ ծառայության աշխատակիցը ԱՄՆ-ում հարցաքննել է Empire Magazine-ի գլխավոր խմբագրին՝ լրագրողների հանդեպ ատելության պատճառով

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցը հարցաքննել է բրիտանական Empire Magazine առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Դայերին, հաղորդում է The Independent-ը:
Ինչպես նշվում է, սահմանապահ ծառայության ներկայացուցիչը տեսնելով Դայերի լրագրողի վկայագիրը, հարցրել է, թե արդյո՞ք նա համագործակցել է CNN-ի, MSNBC-ի կամ այլ լրատվամիջոցների հետ, որոնք «կեղծ տեղեկություններ են տրամադրում ամերիկացի ժողովրդին»:
«Նա ագրեսիվորեն պնդում էր, որ լրագրողները ստախոս են և ոտնահարում են դեմոկրատական արժեքները», – հայտարարել է Դայերը: