Դանիան ուժեղացնում է Գրենլանդիայի պաշտպանությունը
Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը չեղարկել էր այցը երկիր այս շաբաթվա սկզբին, քանի որ Դանիան հրաժարվել էր վաճառել Գրենլանդիան, հաղորդում է AP-ն:
Վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ առաջնորդները խոսել են հինգշաբթի, ուշ ժամի, իսկ դանիական լրատվամիջոցները հաղորդել են, որ զանգը եղել է «կառուցողական»:
Վարչապետի գրասենյակից նաև հայտարարել են, որ քննարկման մանրամասները չեն հրապարակվելու:
Միևնույն ժամանակ, Դանիան և Գրենլանդիան պայմանավորվել են ամրապնդել անվտանգության և պաշտպանական համագործակցությունը՝ հաշվի առնելով արկտիկական տարածաշրջանի աճող ռազմավարական դերը, քանի որ սառույցի հալչելը նոր առևտրային ուղիներ է բացում և բարելավում է կղզու բնական պաշարների հասանելությունը:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիա կղզին գնելու գաղափարը, որը Դանիային է պատկանում :
Ավելին, Թրամփը խոստացել էր Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ երկնաքերներ չկառուցել:
Դանիայի վարչապետը Գրենլանդիան գնելու մասին Թրամփի գաղափարն անհեթեթ էր անվանել : Սակայն Դանիայի թագավորական ընտանիքը չէր բացառել Գրենլանդիայի վաճառքը