Թրամփը հիասթափեցրել է իր հակառակորդներին՝ հայտարարելով, որ դեռ 14 տարի կարող է պաշտոնավարել
Սպիտակ տան սահմաններից դուրս լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է նախագահի պոստում սահմանված ժամկետից ավելի երկար մնալու մասին, հաղորդում է The Independent-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պետության ղեկավարը քննադատել է The New York Times պարբերականը, որը, նրա կարծիքով, փորձում է իրեն որպես ռասիստ ներկայացնել: Թրամփը հայտարարել է, որ նա նվազագույն ռասիստական հայացքներով նախագահ է: Միևնույն ժամանակ, առաջնորդը նշել է, որ պարբերականը փորձում է իր դեմ օգտագործել այն ամենը, ինչ կարող է: Նա նաև պարբերականը անազնիվ և վստահությունը լիովին կորցրած է անվանել:
«Վեց տարի անց, կամ 10, գուցե 14, այնպես չէ՞: Վեց տարի անց, երբ ես չեմ լինի (որպես նախագահ), The New York Times-ը շատ արագ կդադարի գոյություն ունենալ», – հայտարարել է Թրամփը: