ԱՄՆ-ի դպրոցում առաջին անգամ կկառուցեն զրահապատ պատնեշ
Ամերիկյան Միչիգան նահանգում Ֆրութփոյնթ ավագ դպրոցն առաջինն է ԱՄՆ-ում, որը կունենա բետոնային արգելապատնեշներ միջանցքներում, որոնց նպատակն է պաշտպանել ներսում գտնվողներին հնարավոր հարձակումներից, հաղորդում է BBC News-ը:
Բացի այդ միջանցքները նախագծված են այնպես, որ պոտենցիալ հարձակման ժամանակ հրաձիգի համար տարածքը լավ տեսանելի չլինի:
Դասասենյակները վերակառուցվել են այնպես, որ աշակերտները կարողանան թաքնվել արտակարգ իրավիճակների ժամանակ: Պատուհաններին կփակցվի հարվածի համար դիմացկուն ժապավեն, դասարանների դռների մոտ կիրականացվի հերթապահություն: Իսկ արտակարգ պատահարի դեպքում դռները կփակվեն կոճակի սեղմումով:
Հեռուստաալիքը նշում է, որ 2018 թվականն ամենադաժանն էր ամերիկյան դպրոցների համար. անցյալ տարի ԱՄՆ-ի կրթական հաստատություններում հրաձգության հետեւանքով զոհվել է եւ տուժել ընդհանուր առմամբ 113 մարդ: