Շերը դարձել է հաքերների զոհը
Հաքերները շարունակում են համաշխարհային շոու-բիզնեսի աստղերի երկրպագուներին ծանոթացնել իրենց սիրելի արտիստների նոր երգերին, հատկապես այն երգերին, որոնք պետք է ընդգրկվեն նոր ալբոմներում: Այս անգամ կիբերհացագործների զոհ է դարձել Շերը, ով պատրաստվում է թողարկել իր նոր ալբոմը:
Այսպես ասենք, «բարի կամքի տեր» մարդիկ համաշխարհային սարդոստայն են ներբեռնել երգչուհու՝ Լեդի Գագայի հետ ձայնագրված "The Greatest Thing" երգը:
Իր միկրոբլոգում Շերը, մասնավորապես, գրել է, որ այն տարբերակը, որը հայտնվել է համացանցում, հանդիսանում է ստեղծագործության աշխատանքային կրկնօրինակներից մեկը: Սա միանգամայն սխալ տարբերակ է: Ես սարսափելի հիասթափված եմ,-հայտարարել է երգչուհին:
Հիշեցնեք, որ ավելի վաղ կրկին ժամանակից շուտ համացանցում հայտնվեց Լեդի Գագայի Քեթի Փերիի և Լեդի Գագայի երգը: Սրա պատճառով Գագան ստիպված եղավ ժամանակից շուտ լույս ընծայելու իր սինգլը:
Միանգամայն հնարավոր է, որ "The Greatest Thing" երգը դառնա Շերի "Closer to the Truth" ալբոմի մի մասը, որը երգչուհին պատրաստվում է թողարկել ընթացիկ աշնանը: