Քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր՝ օգոստոսի 23-ին, ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդեցության ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկարդիին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտինիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:
Կողմերը կարևորել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի սեյսմիկ անվտանգության ուսումնասիրման ու եզրակացության տրամադրման խնդիրը: