Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են G7 գագաթնաժողովին Իրանի հարցում միասնական ճակատով հանգես գալ
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են G7 գագաթնաժողովին Իրանի հարցում միասնական ճակատով հանգես գալ:
Reuters-ը, վկայակոչելով բրիտանական դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ Լոնդոնը դժվար թե փոխի իր մոտեցումն Իրանի հարցում՝ չնայած վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը:
Ֆրանսիացի պաշտոնյան նաև ասել է, որ եվրոպական խոշորագույն տերությունները` Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան, պետք է միասնական դիրքորոշում պահպանեն Իրանի վերաբերյալ:
«Կարևոր է պահպանել եվրաեռյակի միասնությունն Իրանի հանդեպ», - ասել է ֆրանսիացի պաշտոնյան, մինչդեռ բրիտանական աղբյուրը հայտնել է, որ Բրիտանիայի կարծիքով 2015-ի իրանական միջուկային համաձայնագիրը լավագույն երաշխիքն է, որ Թեհրանը միջուկային զենք չի ստանա:
Ուրբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ ՝ միջուկային համաձայնագիրը փրկելու ջանքերի ֆոնին: