Կանանց բնորոշումը՝ ըստ նրանց ընտրած խմիչքի
Այն կանայք, ովքեր նախընտրում են խմել շամպայն, բամբասկոտ են և շատ արագ են փոխում իրենց ամուսիններին:
Նրանք հիմնականում ամուսնանում են իրենցից մեծ տղամարդկանց հետ:
Օղի խմող կանայք խիստ բնավորություն ունեն, ուժեղ են և նպատակասլաց: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունները:
Կոնյակ օգտագործում են միջին տարիքի կանայք, ովքեր ջերմության, խնամքի և հոգատարությա կարիք ունեն: Նրանք հաճախակի են խմիչք օգտագործում:
Վիսկի օգտագործում են ինքնավստահ կանայք, ովքեր կոմպլեքսներ չունեն: Նրանք հարբած վիճակում անկախատեսելի են: Չեն սիրում հաջորդ առավոտ հիշել իրենց հարբեցողության մասին:
Ռոմ խմում են էքսպերիմենտներ սիրող կանայք:
Կարմիր գինի խմողները էմոցիոնալ և կրքոտ են լինում:
Սպիտակ գինի օգտագործում են իրենց գնահատող և սառը բնավորություն ունեցող կանայք:
Լիկյոր խմում են այն կանայք, ովքեր սիրում են լինել տանը և զբաղվել տնային գործերով: Նրանք սիրում են թանկարժեք նվերներ: