Թուրքիան Իդլիբ զրահատեխնիկա է տեղափոխել
Թուրքիան հավելյալ զինուժ է Սիրիա տեղափոխել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Այսպես, նշվում է, որ հյուսիս-արևմուտք՝ Իդլիբի շրջան, զրահատեխնիկա, զինծառայողներ և զինամթերք է տեղափոխվել։ Բացի այդ, դեէսկալացիայի գոտում Անկարան ամրապնդում է դիտակետերը։