Ի՞նչն է կնոջը հմայիչ դարձնում
Առաջին բանը, որ գրավում է տղամարդուն կնոջ մեջ, հայացքն է: Պարզվում է՝ հայացքով շատ բան կարելի է ասել ու անել:Կնոջ խոսուն հայացքն ամեն ինչ ասում է կնոջ մասին: Վերջինիս գեղեցիկ աչքերը, շուրթերը և ողջ նրբությունը կարող են հմայել ցանկացած տղամարդու:
Կարևոր է նաև ձայնը: Ամեն տղամարդ պարտավոր է ճանաչել իր սիրելիի ձայնը: Տղամարդիկ կարևորում են նաև գրագետ և աղջկան վայել խոսելաձևը:
Քայլվածքը նույնպես մեծ նշանակություն ունի, կարևոր է, որ այն լինի բնական և կանացի: