ԱՄՆ-ն պահանջել է բացահայտել Արխանգելսկի մարզում պայթյունի վերաբերյալ տեղեկությունը
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ջոնաթան Քոհենը Ռուսաստանին կոչ է արել բացահայտել Արխանգելսկի մարզում պայթյունի վերաբերյալ տեղեկությունը։ Իր պահանջը դիվանագետը հնչեցրել է օգոստոսի 22-ին կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում։
«Կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել օգոստոսի 8-ին, Ռուսաստանում։ Ի՞նչն է պայթյունի պատճառ դարձել։ Այդ ի՞նչ համակարգ էր։ Եվ ի՞նչ նպատակի համար է ծառայել այդ համակարգը»,-հայտարարել է նա։
Քոհենը նաև դիմել է Ռուսաստանին՝ կոչ անելով բարձրաձայնել, թե քանի 9M729 հրթիռ է այն արտադրել և որտեղ է տեղակայել։ ԱՄՆ-ի պնդմամբ՝ հենց այդ հրթիռներն են խախտել Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման մասին պայմանագիրը։