«Հարի Փոթեր» գիրքը սկզբում ձանձրալի են համարել. Փաստեր գրքերի մասին
Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը' 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է Դուբայում: Արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
«Հարի Փոթեր» գրքի մասին Սկզբնական շրջանում ոչ բոլոր հրատարակչություններ էին համաձայնվել հրատարակել գիրքը' համարելով այն շատ երկար և ձանձրալի: Հարի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը' «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա:
Աշխարհի ամենաթանկ գիրքը ունի ընդհամենը 13 էջ, բայց դա մոտավորապես արժի 153 միլիոն ևրո: Գրքի վերնագիրն է “The Task” , որը գրել է Թոման Ալեքսանդր Հարդմանը:
Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թթ-ին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է, կշիռը՝ 28 կգ, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է, կշիռը՝ 19գ: