Էլինար Վարդանյանը ակնկալիքներ չունի՞
Operativ.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության Աժ պատգամավոր Էլինար Վարդանյանը պատմում է, թե ինչպես է դիմավորելու Ամանորը և թե ինչու ցանկություն չկար արտերկիր մեկնելու:
Ինչպե՞ս եք դիմավորելու գալիք Ամանորը:
-Գալիք Ամանորը դիմավորելու եմ տանը ընտանիքիս հետ և փորձելու եմ երեխաներիս համար Ամանորն իսկապես հեքիաթ դարձնել:
Ցանկություն չկա՞ր արտերկիր մեկնելու
-Չկար, որովհետև Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, որը պետք է նշել ընտանիքի և հարազատների հետ, իսկ ամանորյա գիշերն անպայման պետք է դիմավորել տանը:
Կա՞ մի ուտեստ, որը միշտ պետք է լինի Ձեր ընտանեկան սեղանին:
-Այո, դա բլիննին է, որը միշտ առկա է մեր տոնական սեղանին:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Հիմա պիտի երեխաներս դեռ երկար ժամանակ հավատան:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապիկից:
-Կուզենայի, որ իրականում Ձմեռ պապիկը կարողանար իրականացնել բոլորի երազանքները: Անձամբ ինձ համար որևէ ակնկալիք չունեմ, փոխարենն ուզում եմ, որ Ձմեռ պապիկը կատարի իմ երեխաների ցանկությունները:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան